
Հյուրանոցի տնօրենը մարմնավաճառների հաշվին գումար է վաստակել

NEWS.am-ի փոխանցմամ՝«Մոս» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի տնօրեն 58-ամյա Էդիկ Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն եւ հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն եւ մարմնավաճառների հաշվին գումար է վաստակել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից կայքը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Մոս» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի տնօրեն, այն ղեկավարել եւ օգտագործել է երկու կամ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Էդիկ Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն եւ հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն հյուրանոց եւ անհրաժեշտության դեպքում տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց՝ գույքային օգուտ ստանալով: Նա հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Մանրամասները կարդացեք այստեղ՝