Բաժիններ՝

Հանցավորությունը շարունակում է աճել

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 11 173 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 1062-ով կամ 10.5 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության հիման վրա։

Մեծ տեսակարար կշիռ են կազմում սեփականության դեմ ուղղված հանցագորությունները՝ 4118 դեպք՝ նախորդ տարվա 3425-ի դիմաց։ Այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցվել է գողության 2946 և կողոպուտի 141 դեպք։

Հանցագործությունների թվով առաջին տեղում Երևանն է։ Այս տարվա հունվար-օգոստոսին մայրաքաղաքում տեղի է ունեցել 5899 հանցագործություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031