Հայաստանը մարդկային կապիտալի ինդեքսով Համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանիշային աղյուսակում 73-րդն է
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է մարդկային կապիտալի ինդեքսի վարկանիշային աղյուսակը: ԱՊՀ անդամ երկրների թվում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ղազախստանը (45-րդ տեղ), Ռուսաստանը (51-րդ տեղ) ու Ադրբեջանը (64-րդ տեղ):
Ընդհանուր առմամբ, այդ ցուցակում ընդգրկվել է աշխարհի 122 երկիր: Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 77-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Շվեյցարիան, Ֆինլանդիան և Սինգապուրը:
Կրթական մակարդակով Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը, առողջապահության մակարդակով՝ 71-րդ տեղը, զբաղվածության ու աշխատուժի մակարդակով՝ 113-րդ տեղը, իսկ բարենպաստ միջավայրի մակարդակով՝ 64-րդ տեղը: