TANAP գազատարից Թուրքիայի տնտեսական եկամուտները կազմելու են 4 միլիարդ դոլար. Թաներ Յըլդըզ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործումից Թուրքիայի տնտեսական եկամուտները կազմելու են 4 միլիարդ դոլար:
Յըլդըզի խոսքերով՝ TANAP գազատարի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականին: Նա հավելել է, որ նախագծի իրագործումը կնպաստի Թուրքիայի 19 քաղաքների զարգացմանը: Գազատարի կառուցման համար անհրաժեշտ է 1.8 միլիոն տոննա պողպատյա խողովակներ:
Սկզբնական շրջանում TANAP-ի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:
Խողովակաշարով փոխադրվելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում արդյունահանվելիք գազը: Գազատարի երկարությունը կազմելու է 1800 կիլոմետր: