Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Սաֆար Աբիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Ցոունգասին:

Հանդիպման ժամանակ Աբիևը կարևորել է Հունաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Աբիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է բանակցությունների միջոցով ակտիվացնել եվրոպական առաջատար երկրների և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ըստ Աբիևի՝ հակառակ դեպքում տարածաշրջանում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031