
Ադրբեջանական SOCAR-ը պլանավորել է Թուրքիայում իր ներդրումների ծավալը հասցնել մինչև 50 միլիարդ դոլարի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Թուրքիայի խոշորագույն ներդրողն է: Այս մասին հայտարարել է SOCAR Turkey Enerji-ի ղեկավար, Petkim նավթաքիմիական հոլդինգի կառավարման անդամ Քյանան Յավուզը:
Վերջինիս խոսքերով՝ TANAP («Անդրանատոլիական») գազատարը հնարավորություն կտա ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա, և որ այդ նախագիծն ունի հատուկ կարևորություն: Յավուզը հավելել է, որ Թուրքիայում մի շարք նախագծերի իրագործման վրա SOCAR-ը ներդնելու է 17 միլիարդ դոլար.
«Ներկայումս Թուրքիայում չկան 17 միլիարդ դոլար ծավալով արտաքին ներդրումներ: Մենք մտադիր ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 50 միլիարդ դոլար: Դա հնարավորություն կընձեռի բացել մոտ 17.000 նոր աշխատատեղ»: