Բաժիններ՝

2011 թվականի վերջից Լիբիայի բանտերում կտտանքների հետևանքով գրանցվել է մահվան 27 դեպք

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հետաքննողները պարզել են, որ 2011 թականի վերջից Լիբիայի բանտերում կիրառվել են կտտանքներ, ինչի հետևանքով գրանցվել է մահվան 27 դեպք:

Այս մասին հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով՝ առավել հաճախ կտտանքները կիրառվում են կալանավորումից հետո՝ հարցաքննության առաջին օրերին՝ տեղեկատվություն ստանալու և մեղքի ընդունմանը հասնելու համար:

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն ընդգծել է, որ 2011 թվականին Լիբիայում քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր՝ մոտ 8000 մարդ բանտում պահվում է առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031