Գառնիկ Իսագուլյանը նամակներ է հանձնել ՀՀ երեք նախագահներին

168.am-ի տեղեկություններով՝ այսօր «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը և նախաձեռնող խումբը նամակներ են հանձնել Հայաստանի Հանրապետության երեք նախագահների գրասենյակներին:

Գ. Իսագուլյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, բայց «Ազգային անվտանգություն կուսակցության» փոխնախագահ և «Սևծովյան-Կասպիան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Լևոն Անդրիասյանի հետ հեռախոսազրույցից պարզվեց, որ նամակներն իրոք հանձնվել են, բայց դրանց բովանդակության վերաբերյալ նա ձեռնպահ մնաց որևէ բան հայտնել:

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ պատրաստվում է կազմակերպել ՀՀ երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031