ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին և Եվրասիական միությունն անհամատեղելի են. ԵՄ-ի Խորհուրդ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստան այցելած ԵՄ-ի Խորհրդի քաղաքականության ու անվտանգության գծով հանձնաժողովի անդամները կարծում են, որ անհամատեղելի է միաժամանակ ԵՄ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն և Եվրասիական միությանը անդամակցելը:
Բացի այդ, նրանք հայտարարել են, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ու ինքնիշխան ընտրությունը՝ ընդգծելով, որ իր գործընկերների վրա ճնշում գործադրելը անթույլատրելի է:
Վրաստանն ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել են հուլիսին, Վրաստանը պլանավորել է այդ համաձայնագիրը նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջերին, Վիլնյուսում:
Սեպտեմբերի սկզբին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ դեռ հեռանկարներ չի տեսնում Եվրասիական միությանը երկրի անդամակցության համար, սակայն եթե հեռանկարում իրենք տեսնեն, որ դա հետաքրքիր է երկրի ռազմավարության համար, ապա ինչո՞ւ ոչ: