
Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթում հաշվի առնված չեն ժողովրդի շահերը. Դևլեթ Բահչելի

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության ժողովում մեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը:
Բահչելին դատապարտել է այդ փաթեթը՝ հայտարարելով, որ դրանում հաշվի առնված չեն թուրք ժողովրդի շահերը: Նա հայտարարել է, որ այդ փաթեթը վնասում է ժողովրդի շահերին և հակասում է պետական շահերին:
Բահչելին այն որակել է որպես «հակաժողովրդավարական և լիովին ամոթալի» փաթեթ: Բահչելին նաև քննադատել է PKK-ի հանդեպ Էրդողանի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ այն ամբողջովին տապալվել է: