Բաժիններ՝

Վրացական ՀԿ-ը հայտնել է ավելի քան 300 զինծառայողի թունավորվելու մասին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական բանակում վերստին գրանցվել է զանգվածային թունավորման դեպք, ինչի պատճառ է եղել սնունդը: Այս տեղեկատվությունը տարածել է «Երիտասարդ փաստաբաններ» կազմակերպությունը:

Վերջինիս տվյալներով՝ սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք բրիգադներում (մասնավորապես, 11-րդ բրիգադում) գրանցվել է սննդային թունավորում է ստացել ավելի քան 300 զինծառայող: Աղբյուրը սակայն չի հայտնել, թե կոնկրետ որ սննդատեսակն է հանդիսացել թունավորման պատճառ: Չի հաղորդվում նաև թունավորման ծանրության աստիճանը:

«Երիտասարդ փաստաբանները» Պաշտպանության նախարարությանը կոչ են արել ուժեղացնել զինվորների սննդի անվտանգության վերահսկողությունը և բարձրացնել «Վրացական սնունդ» ընկերության պատասխանատվության հարցը, որը բանակին ապահովում է սննդամթերքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս