Նեթանյահուն կփորձի Օբամային համոզել չթուլացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ Նեթանյահուն փորձելու է համոզել Օբամային չթուլացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը և չխաբվել Իրանի նոր ղեկավարության խաղաղասիրական հռետորիկայից:

Դրա հետ կապված՝ նշվում է, որ Նեթանյահուն ԱՄՆ է մեկնում անհետաձգելի առաքելությամբ: Նեթանյահուն «զինված» է հետախուզական տվյալներով, որոնք ապացուցում են, որ անգամ նոր ժամանակաշրջան ապրող Իրանը կանգնած է գլոբալ ահաբեկչական գործունեության հետևում:

Նեթանյահուն նաև Նյու Յորքում ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում, ուր և խոստացել է պատմել Իրանի քաղաքականության վերաբերյալ իրականությունը և ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք ապացուցում են Իրանին չվստահելու Իսրայելի հիմքերը:

Տեսանյութեր

Լրահոս