Վրաստանում առաջարկել են սահմանափակել քաղաքացիների համար արտերկիր մեկնելը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիների համար պատրաստում են երկիրը լքելուն առնչվող նոր սահմանափակումներ: Այդ նախաձեռնության հեղինակներն են իշխող «Վրացական երազանք» դաշինքի պատգամավորներ Իրինա Իմերլիշվիլին ու Զուրաբ Աբաշիձեն:
Նրանք առաջարկում են արգելել բնակիչներին լքել երկիրը՝ ելնելով պետական և/կամ հասարակական անվտանգության պաշտպանման շահերից: Գործող օրենսդրությամբ առկա է երկիրը լքել սահմանափակելուն առնչվող երկու դեպք. եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ կամէլ օգտագործում է կեղծ կամ ուժը կորցրած փաստաթղթեր:
Օրինագծում ընդգծվում է, որ երկիրը լքելու համար որպես մերժման հիմք կարող է հանդիսանալ օրինակ ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցությունը: Միևնույն ժամանակ տվյալ անձին չի հաղորդվելու, թե կոնկրետ ինչն է եղել Վրաստանը ժամանակավորապես լքելու հարցում նրան մերժելու պատճառը, հակառակ դեպքում դա կարող է վնաս հասցնել պետական կամ հասարակական շահերին:
Տվյալ նախաձեռնությունը ներկայումս դիտարկվում է խորհրդարանի հանձնաժողովների կողմից: