
ԿԸՀ. թիվ 38 ընտրատարածքում հաղթել է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարկել է թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքները:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների` թիվ 38 ընտրատարածքի 18 695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 802 ընտրող: ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը ստացել է 6 971 ձայն, «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը` 1 449: