
Ասադը պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, բայց ոչ հիմա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, եթե դա կլավացնի երկրում իրավիճակը, սակայն նա կարծում է, որ հիմա պետք է մնա իր տեղում: «Եթե իմ հեռանալը կբարելավի իրավիճակը, ես պատրաստ եմ գնալ դրան: Սակայն հիմա ես պետք է մնամ: Փոթորկի ժամանակ չի կարելի լքել նավը: Իմ առաքելությունն այդ նավը նավահանգիստ հասցնելն է, ոչ թե այն լքելը»,-հայտարարել է Ասադը իտալական RaiNews24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: