Բաժիններ՝

Ինչպես են բերման ենթարկում հայտնի գործարար «Ճվճվ Արոյի» որդուն և նրա ընկերոջը (բացառիկ տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատել էին, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցները փորձել էին կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել էր փախուստի, ինչից հետո հետապնդող ոստիկանները ռադիոկապով տեղեկացրել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հրահանգ էին ստացել, որպեսզի մի քանի ավտոմեքենաներով շրջափակեն փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:

Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել էր «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսել էին դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները: Կարճ ժամանակ անց նշված վայր էին ժամանել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Արման Հակոբյանը, և տեսնելով, որ երիտասարդները հրաժարվում են կատարել ոստիկանների օրինական պահանջները, փախուստի դիմած երիտասարդներին տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին, ինչպես նաև՝ նրանց ավտոմեքենան:

jvjv1

jvjv2

Մանրամասները և տեսանյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս