Բաժիններ՝

Ստամբուլում ջուրն իջեցվել է թուրքական արտադրության երկրորդ կորվետը (տեսանյութ)

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Ստամբուլում ջուրն իջեցվել է Büyükada կորվետը: Այն հանդիսանում է MILGEM (Ազգային նավ) նախագծի շրջանակներում արտադրված երկրորդ ռազմանավը: Երկու տարի առաջ այս օրը ջուրն էր իջեցվել MILGEM-ի շրջանակներում արտադրված առաջին կորվետը` Heybeliada կորվետը:

Büyükada կորվետը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը: Էրդողանն ու Չիչեքը նաև զբոսնել են ռազմանավի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30