
Իսպանիան ցանկանում է փոխել իր ժամային գոտին

ВВС-ի փոխանցմամբ՝ Իսպանիան ցանկանում է փոխել իր ժամային գոտին: Իսպանիայի իշխանությունները պատրաստ են դիտարկել այն ժամային գոտի վերադառնալու հարցը, որում գտնվում են նաև Պորտուգալիան ու Մեծ Բրիտանիան:
Դրանով իսկ կարող է վերանայվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետ համաժամանցման վերաբերյալ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի ընդունած որոշումը:
Այդ որոշումը հանգեցրել է նրան, որ դրան հաջորդած 71 տարվա ընթացքում իսպանացիներն ավելի քիչ են քնում, ավելի ուշ են ուտում և հետ են մնում տնտեսական արտադրողականության հարցում: