Բաժիններ՝

Մինչև 2017 թվականը Վրաստանը կունենա բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված բանակ. Իրակլի Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանին հանդիպել է Վրաստանում Շվեդիայի դեսպանատան ռազմական կցորդի ու վերլուծաբանների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանում Շվեդիայի դեսպան Դայնա Ջեյնսը:

Հանդիպման ժամանակ Ալասանիան ու նրա տեղակալ Թամար Կարոսանիձեն հյուրերին իրազեկել են գերատեսչության իրականացրած բարեփոխումների մասին: Նախարարի խոսքերով՝ մինչև 2017 թվականը Վրաստանը կունենա բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված բանակ, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Ալասանիան նաև պատմել է վերջին մեկ տարում գերատեսչությունում տիրող բարձր աստիճանի թափանցիկության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30