Բաժիններ՝

Ամերիկացի սենատորի ելույթը տևել է ավելի քան 21 ժամ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Թեքսաս նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Թեդ Կրուզը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսի Վերին պալատում, ինչը տևել է 21 ժամ և 19 րոպե:

Քաղաքական գործչի ելույթն ուղղված է եղել նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումների դեմ: Իր ելույթում Կրուզը պնդել է, որ 2010 թվականին սկիզբ առած բարեփոխումը «չի աշխատում» և չպետք է ֆինանսավորվի բյուջեից:

42-ամյա սենատորի ելույթը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 14.41-ին: Նա ի սկզբանե խոստացել է, որ ելույթը շարունակելու է այնքան, ինչքան կկարողանա մնալ ոտքի վրա: Ելույթի ժամանակ պահպանողական սենատորները (նրա համակիրները) շարունակ միջամտել են՝ դրանով իսկ նրան հնարավորություն տալով շունչ առնել:

Ժամանակ ձգելու համար Կրուզը քանիցս խուսափել է գլխավոր թեմային անդրադառնալուց և մեջբերումներ է արել գրքերից: Դրանով իսկ նա փորձել է խոչընդոտել Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած օրինագծի վերաբերյալ Սենատում քվեարկություն սկսվելուն, որը նախատեսում է առողջապահության բարեփոխման ֆինանսավորման չեղյալ հայտարարում:

Կրուզը մտավախություն ունի, որ Սենատում գերակշռություն կազմող դեմոկրատները կարող են փաստաթղթից բացառել բարեփոխման մասին դրույթը և այն կրճատ տարբերակով վերադարձնելԿոնգրեսի ստորին պալատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս