Բաժիններ՝

Բարաք Օբամային ցուցաբերվող հասարակական աջակցությունը կտրուկ անկում է ապրել. հարցում

Ամերիկյան The New York Times թերթն ու CBS հեռուստաալիքը համատեղ հարցում են անցկացրել՝ կապված նախագահ Բարաք Օբամայի հասարակական աջակցության հետ: Երեկ հրապարակված արդյունքները վկայել են, որ այն ընկել է վերջին երկու տարվա ամենացածր մակարդակի:

Հարցախույզի մասնակիցների 49 տոկոսը գոհ է երկրի նախագահի պաշտոնում Օբամայի գործողություններից, նրա աշխատանքը հավանության է արժանացրել հարցվածների 43 տոկոսը: Միայն 30 տոկոսն է վստահություն հայտնել, որ նախագահը պետքական ձևով մտահոգվում է իր համաքաղաքացիների կարիքների մասին և մեծ ուշադրություն է դարձնում նրանց խնդիրների լուծմանը:

Ընդգծվում է, որ այս վերջին ցուցանիշն անշեղորեն նվազում է Օբամայի առաջին նախագահական ժամկետի ժամանակներից: Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ի բնակիչներին ամենաշատ դուր չի գալիս այն, թե ինչպես է պետության ղեկավարը բարեփոխումներ իրականացնում երկրի առողջապահության համակարգում և ինչպես է նրա թիմը լուծում ազգային տնտեսության խնդիրները:

Հեռախոսային հարցումն անցկացվել է այս տարվա սեպտեմբերի 19-23-ին, դրան ողջ երկրում մասնակցել է 1014 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս