Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Երևանում.. կա 1 զոհ, 3 վիրավոր. նրանցից մեկի ոտքը կտրվել է (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգայան ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Բանվորները տրոլեյբուսի գծի աշխատանքներ էին կատարում, և այդ ժամանակ Mercedes-ը մեծ արագությամբ հարվածել է մարդկանց, այնուհետ՝ կայանված Գազ 5310-ին, որն էլ իր հերթին բախվել է կայանված քարշակին:

Ականատեսները  հայտնել են նաև, որ բախման հետևանքով վիրավորներից մեկի ոտքը կտրվել է:

vtar1]

C9qs0sZKUqgyIOBoPjAx_tn

Vtar

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս