Բաժիններ՝

Իվանիշվիլին խոստացել է Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում մեծապես օգնել Ռուսաստանին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպել է վրացի առաջադեմ փորձագետների հետ և քննարկել է 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող անվտանգության հարցեր:

Հանդիպման ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանն առավելագույնս օգնելու է Ռուսաստանին՝ օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում. «Այսօր ողջ Ռուսաստանը զբաղված է նրանով, որ խաղաղ և հանգիստ անցկացնի օլիմպիական խաղերը:

Մենք մեր կողմից բացարձակապես բաց անելու ենք ամեն ինչ՝ օլիմպիական խաղերն արժանիորեն անցկացնելու հարցում Ռուսաստանին օգնելու համար: Վրացի մարզիկները նույնպես մասնակցելու են Սոչիի օլիմպիական խաղերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30