Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է «Ալ Քաիդայի» կողմից հնարավոր ահաբեկչությունների մասին
Ահաբեկչական կազմկերպությունները`«Ալ Քաիդայի» գլխավորությամբ, հարձակումներ են ծրագրում ընդդեմ ԱՄՆ-ի շահերի Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում, չորեքշաբթի զգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«Այդ գրոհները կարող են ահաբեկչությունների տարբեր դրսեւորումներ ունենալ` ներառյալ մահապարտների գործողություններ, սպանություններ, առեւանգումներ եւ պայթյուններ»,-նշվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
«ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է առավելագույնս զգոն լինել»,-նշվում է հայտարարությունում:
Ամերիկյան իշխանությունների կարծիքով` ահաբեկիչների թիրախ կարող են լինել մարզական կառույցներ, բնակելի տներ ու գրասենյակներ, հյուրանոցներ, ակումբներ, եկեղեցիներ, առեւտրի կենտրոններ եւ զբոսաշրջիկների համար նախընտրելի վայրեր ԱՄՆ-ում եւ արտերկրում: