
Ուկրաինայի վարչապետը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է չզբաղվել դեմագոգիայով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հանդիպման ժամանակ Ազարովը հայտարարել է, որ ուկրաինական կողմն անհրաժաշետ է համարում բանակցային սեղանի շուրջ նստելն ու այն խնդիրների լուծումը, որոնք հարուցում են հակասական գնահատականներ կամ մտահոգում են Ռուսաստանին՝ կապված ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ.
«Ես առաջարկում եմ ընդհանուր քննարկումներից անցնել (Ասոցացման համաձայնագրի) դրույթների գործնական դիտարկմանը, որոնք հարուցում են հակասական գնահատականներ կամ մեր գործընկերների մտահոգությունը: Ես կողմնակից եմ ընդհանուր լեզու գտնելուն և իրական սպառնալիքներին արձագանքելուն, երբ դրանք առկա են և ոչ թե հիպոթետիկ են»:
Սրանից առաջ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել էր, որ եթե Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա դա վերջ կդնի Մոսկվայի ու Կիևի միջև հատուկ գործընկերային ռեժիմին: Մեդվեդևի խոսքերով՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է նստել երկու աթոռի վրա, ինչը, սակայն, չի ստացվի: