Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է նստել երկու աթոռի վրա, սակայն դա չի ստացվի. Դմիտրի Մեդվեդև
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Եվրոպայում Ուկրաինան կգտնվի Հունաստանի ու Կիպրոսի մակարդակի վրա, իսկ Մաքսային միության մեջ մտնելու նրա մուտքը կփակվի.
«Եթե Ուկրաինան Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա դա վերջ կդնի Մոսկվայի ու Կիևի միջև հատուկ գործընկերային ռեժիմին: Թող իրենց արտադրանքը վաճառեն Եվրոպային, թո՛ղ փորձեն վաճառել: Ուկրաինայի ղեկավարությունը հայտարարում է, թե ձգտելու է ամրապնդել Մաքսային միության հետ հարաբերությունները, սակայն այնքանով, որքանով որ դա չհակասի Ասոցացման համաձայնագրին:
Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է նստել երկու աթոռի վրա, սակայն դա չի ստացվի: Եթե Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա այդ երկրի ղեկավարությունը չպետք է խաբի մարդկանց: Չպետք է վիրավորվել նաև հետևանքների համար, իսկ դրանք կլինեն:
ԵՄ-ի ասոցիատիվ անդամ դառնալուն Ուկրաինայի ձգտումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է: Դա Ուկրաինայի ղեկավարության լուրջ ընտրությունն է, և նրանք պետք է չափազանց ազնիվ ու լուրջ ասեն, որ իրենք լինելու են Եվրոպայում, օրինակ գտնվելու են Հունաստանի, Կիպրոսի մակարդակում, սակայն չեն լինելու Մաքսային միությունում: Կարիք չկա մարդկանց խաբելու, չի հաջողվի նստել երկու աթոռի վրա»: