
Ուկրաինան կարող է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում խնդիր ունենա՝ կապված Տիմոշենկոյի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ եթե Կոքս-Կվասնևսկի մոնիթորինգային առաքելությունը Եվրախորհրդարանին չներկայացնի դրական հաշվետվություն մինչև նոյեմբերի 15-ը, ապա Ուկրաինան խնդիր կունենա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով առաքելության կողմից հաշվետվության ներկայացումը հետաձգվել է մեկ ամսով: Պետ Կոքսի ու Ալեքսանդր Կվասնևսկու դիտորդական առաքելությունը Ուկրաինայի ընտրական արդարադատության խնդիրների վերաբերյալ իր հաշվետվությունը պետք է ներկայացներ հոկտեմբերի 15-ին, սակայն այժմ որոշվել է այն հետաձգել մեկ ամսով:
Այս մասին իր Facebook-յան էջում գրել է եվրապատգամավոր Պավել Զալևսկին. «Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարվել են հետևյալ ժամկետները. 15.11 – Կոկսի ու Կվասնևսկու առաքելության զեկույց, 18.11 – Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշում»:
Այդպիսով, Եվրախորհդարանը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին որոշում կկայացնի Կոկս-Կվասնևսկու դիտորդական առաքելության զեկույցը լսելուց հետո:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Տիմոշենկոյի հարցը կլուծվի հոկտեմբերի 31-ին: