Հասան Ռոուհանին ճանաչել է Հոլոքոսթի եղելությունը

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ճանաչել է Հոլոքոսթի եղելության փաստը և այն անվանել է որպես նացիստների կողմից հրեա ժողովրդի դեմ գործած հանցանք.

«Ես պատմաբան չեմ: Ընդհանուր առմամբ, պատմության մեջ մարդկության դեմ գործած յուրաքանչյուր հանցանք, այդ թվում նաև նացիստների կողմից հրեա ժողովրդի դեմ գործած հանցանքն արժանի է պախարակման ու դատապարտման»:

Նշվում է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կտրականապես հրաժարվել է ճանաչել Հոլոքոսթի եղելությունը:

Տեսանյութեր

Լրահոս