Ռոուհանին հրաժարվել է Օբամայի հետ հանդիպելուց. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած իրանական պատվիրակությունը հրաժարվել է ամերիկյան առաջարկից՝ կապված Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների միջև հանդիպում անցկացնելուց:

Այս մասին անանունության պայմաններում հայտնել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան չինովնիկը: Վերջինիս խոսքերով՝ իրանական պատվիրակությունը Ռոուհանիի ու Օբամայի միջև հանդիպում անցկացնելը որակել է որպես «չափազանց բարդ»:

Դրանից հետո ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում՝ Ռոուհանին հայտարարել է, որ չի ձգտում ավելացնել երկու երկրների միջև լարվածությունը և պատրաստ է միջուկային վեճի շուրջ շուտափույթ բանակցություններ անցկացնելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30