
Դոլարի բորսայական գինը՝ 405.5 դրամ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.07%-ով կամ 0.2 դրամով։ Բորսայում վաճառվել է 2 միլիոն 600 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ: