
Սիրիայի հյուսիսում զինյալներն ուղևորատար ավտոբուս են զավթել

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») խմբավորման զինյալներն այսօր Սիրիայի հյուսիսում գրավել են ուղևորատար մի ավտոբուս, որում գտնվել է ավելի քան 40 ուղևոր:
Ծայրահեղականների պատանդների թվում են հայտնվել նաև կանայք ու երեխաներ: Ավտոբուսում գտնվել են Հալեպի մոտ ընկած Նաբալ և Ալ-Զահրա քաղաքների բնակիչները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: «Ջաբհաթ-ալ-Նուսրա» խմբավորումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կատաղի հակառակորդներից մեկն է: