Բաժիններ՝

Արմատական խմբավորումները փորձում են քաոսային իրավիճակ առաջացնել Թուրքիայում. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ստամբուլում ծառահատման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին փորձել են օգտվել արմատական մի շարք խմբավորումներ՝ կենսագործելու համար Թուրքիայում քաոս առաջացնելու վերաբերյալ իրենց պլանները:

Գյուլի խոսքերով՝ Ստամբուլի ոստիկանությունն այդ անձանց նկատմամբ գործել է նույն կերպ, ինչպես որ գործել են Նյու Յորքի կամ այլ քաղաքի անվտանգության ուժերը, որոնց առջև դրված է իրավիճակը կայունացնելու առաջադրանք:

Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայում արմատական խմբավորումների ներկայացուցիչները պարբերաբար փորձեր են ձեռնարկում՝ անցկացնելու համար բողոքի ակցիաներ, սակայն դրանք բոլորն էլ կանխվում են երկրի ոստիկանության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս