ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը գտնվում է եզրափակիչ փուլում. Ուկրաինայի ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը գտնվում է եզրափակիչ փուլում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ տեղեկատվական քաղաքականության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Նախորդ շաբաթ Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը: Պերեբիյնիսը հայտարարել է. «Ուկրաինան կատարել է հերթական քայլը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ այդ պայմանագրի ստորագրման նախապատրաստության համատեքստում:
Միջազգային այդ պայմանագրի ստորագրման փաստացի աշխատանքը դուրս է եկել եզրափակիչ փուլ: Հենց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստեղծի անհրաժեշտ բազա՝ համաեվրոպական չափորոշիչներին համապատասխան, Ուկրաինայի արդիականացման համար և կարագացի ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրումը և քաղաքական ասոցիացիան»:
Ուկրաինան ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել են 2012 թվականի գարնանը: