
Ամեն տարի Աֆրիկայի տարածքով անցնում է 22 տոննա հերոին. ՄԱԿ

Russia Today-ի փոխանցմամբ՝ ամեն տարի Արևելյան Աֆրիկայում միայն ավելանում է թմրամոլների քանակը: Դրա պատճառն այն է, որ այդ տարածաշրջանով են անցնում խոշորագույն թմրավաճառները: ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի Աֆրիկայի տարածքով անցնում է 22 տոննա հերոին:
Աֆրիկայով անցնող արգելված նյութերի ընդհանուր քանակից տեղաբնակների սպառմանն է բաժին ընկնում ավելի քան 2.5 տոննան: Արևելյան Աֆրիկայով իրենց համար ճանապարհ են հարթել ասիացի թմրավաճառները, հիմնականում Աֆղանստանից, Իրանից ու Պակիստանից: Դա հանգեցնում է աֆրիկացիների շրջանում թմրամոլների քանակի աճին:
Ամեն տարի հերոինի վաճառքից մոտ 160 միլիոն դոլար է բաժին ընկնում աֆրիկյան տարածաշրջանին: Փորձագետներն ընդգծում են, որ վերջին շրջանում Արևելյան Աֆրիկան վերածվել է ոչ միայն Եվրոպային թմրանյութեր մատակարարող տարածաշրջանի, այլև՝ դրանց սպառողի: Միայն Տանզանիայում հաշվվում է ավելի քան 25.000 թմրամոլ: