ԵՄ-ը հստակեցրել է Ասոցացման համաձայնագրի դրույթներից Ուկրաինայի օգտվելու աստիճանը՝ նախքան փաստաթղթի վավերացումը
Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրները հստակեցրել են Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ժամանակավոր կիրառման շրջանակները՝ նախքան այդ փաստաթղթի վավերացումը:
ԵՄ-ն ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից անմիջապես անց կարելի է գործողության մեջ դնել Ուկրաինա-ԵՄ համաձայնագրի դրույթների կիրառումը: Խոսքը գնում է համապարփակ ազատ առևտրի գոտու 90 տոկոսի և քաղաքական մասի ավելի քան 50 տոկոսի մասին: Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ Բրյուսելում անցկացված ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի (COREPER) նիստում:
ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ այդ որոշման կարևորությունը կայանում է նրանում, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես անց կարելի կլինի գործի դնել դրա դրույթների այսպես կոչված ժամանակավոր կիրառումը.
«Դա համաձայնագրի՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասի մոտ 90 տոկոսն է և քաղաքական մասի ավելի քան 50 տոկոսը: Թեև այդ որոշումը նաև տեխնիկական է, այն շատ կարևոր է գործընթացի անդառնալիության պլանում»:
Ուկրաինան պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլյնուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: