Բաժիններ՝

Ռուսաստանը խստացրել է Լեհաստանից բանջարեղենի ու մրգերի ներկրման վերահսկողությունը

Լեհական РАР լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները այս շաբաթ խստացրել են Լեհաստանից բանջարեղենի ու մրգերի ներկրման վերահսկողությունը՝ լեհ մատակարարներին մեղադրելով գործող բուսասանիտարական նորմերը խախտելու մեջ:

Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հայտարարել է, որ լեհ մատակարարները խախտել են ոչ միայն ռուսական, այլև՝ միջազգային բուսասանիտարական չափորոշիչները:

Լեհական գործակալության տվյալներով՝ օրեր առաջ այդ ծառայությունը կասեցրել է 44 տոննա խնձորի ու տանձի ներկրումը Ռուսաստան՝ դրանցում հայտնաբերելով մեծ քանակությամբ թունաքիմիկատներ ու նիտրատներ:

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կասկածներ ունեն, որ Լեհաստանի միջոցով կասկածելի սխեմաներով Ռուսաստանի տարածքում են հայտնվում ցածրորակ մթերքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30