Տունը մաքրելուն զուգահեռ՝ մաքրել է նաև ոսկեղենը
Օրավարձով մաքրության աշխատանքներ կատարելիս 29-ամյա կինը նշված բնակարանից մաս- մաս հափշտակել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հագուստ:Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նման մեղադրանք է առաջադրվել Լիդա Նիկալաեւային, որի վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ Լիդա Նիկալաևան 2013թ. ապրիլի 24-ից մինչև հունիսի 10-ը Օֆելյա Թովմասյանին պատկանող բնակարանում օրավարձով մաքրության աշխատանքներ կատարելիս, նշված բնակարանից մաս-մաս, գաղտնի դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար ոսկյա զարդեր և հագուստներ՝ պատճառելով ընդհանուր 6 254 820 ՀՀ դրամի գույքային վնաս:
Լիդա Նիկալաևային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: