Բաժիններ՝

Հարավային Կարոլինայի բնակիչը Powerball վիճակախաղով շահել է 400 միլիոն դոլար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 400 միլիոն դոլար կազմող ամերիկյան Powerball վիճակախաղի ջեկփոթի հաղթող է դարձել Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը: Վիճակախաղի կազմկոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ գումարը շահած անձը որոշել է չհրապարակել իր անունը:

Ընդ որում, Հարավային Կարոլինայի բնակիչը կազմակերպիչներին պատմել է, որ երջանիկ տոմսը ձեռք է բերել այն ժամանակ, երբ կնոջ համար հոթ-դոգ գնելու համար կանգ է առել լցակայաններից մեկում: Սակայն այնտեղ հոթ-դոգ չի գտնվել, և այդ ժամանակ նա որոշել է 20 դոլար ծախսել վիճակախաղի տոմսի վրա:

Նա ընդգծել է, որ իր կյանքի ընթացքում ընդամենը երկրորդ անգամ է գնում վիճակախաղի տոմս: Այժմ նա հանդիսանում է ԱՄՆ պատմության մեջ չորրորդ խոշոր ջեկփոթի հաղթող: Powerball վիճակախաղի պայմանների համաձայն, հաղթողը կարող է կա՛մ ողջ գումարը մաս-մաս ստանալ 29 տարվա ընթացքում, կա՛մ էլ համաձայնվել գումարը միանգամից ստանալուն՝ կորցնելով դրա մի մասը:

Եթե Հարավային Կարոլինայի բնակիչն ընտրի երկրորդ տարբերակը, ապա նա կարող է ստանալ միայն 233 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս