Հայ զինծառայողները հազարավոր թունավոր օձեր են «գործուղել» Ադրբեջան. թուրքական մամուլ

Թուրքական Son Dakika կայքի փոխանցմամբ՝ հայ զինծառայողները հազարավոր թունավոր օձեր են «գործուղել» Ադրբեջան: Նշվում է, որ հայ զինծառայողները «կազմակերպել» են հրդեհներ, ինչի հետևանքով կրակից փախչող օձերը հատել են սահմանը և լցվել են ադրբեջանցիների տները:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ սահմանային գոտում առանց այդ էլ դժվարին դրության մեջ գտնվող գյուղացիներն այժմ էլ ստիպված են դիմակայել օձերին: Նշվում է, որ 1-1.5 մետր երկարությամբ այդ թունավոր օձերը սարսափի մեջ են գցել տեղաբնակներին: Ընդ որում, օձերը սպառնում են ոչ միայն մարդկանց, այլև՝ տնային կենդանիներին:

Բազմաթիվ օձեր ապաստան են գտել ախոռներում և խայթել են թե՛ մեծ թվով մարդկանց, թե՛ կենդանիների: Խոսքը գնում է շատ թունավոր գյուրզա և կովկասյան կարմիր օձերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս