
Ֆրանսիան երկու նախապայման է ներկայացրել Իրանին՝ «Ժնև 2»-ին մասնակցելու համար

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կարծում է, որ Իրանի ներկայացուցիչները կարող են մասնակցել Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսին՝ երկու պայմանի պահպանման դեպքում:
Ֆաբիուսը հայտարարել է, որ գոյություն ունի ուժեղ փաստարկ կոնֆերանսին Իրանի ներկայության օգտին. «Երբ անհրաժեշտ է հասնել խաղաղության, անհրաժեշտ է հակամարտող կողմերի փոխգործակցություն, իսկ Իրանը ներգրավված է հակամարտությունում:
Նրանք (Իրանի իշխանությունները) պետք է միանշանակ ընդունեն «Ժնև 2»-ի նպատակները: Երկրորդ պահը կայանում է նրանում, որ իրանցիների համար պետք է ակնհայտ լինի, որ գոյություն ունի Չինական մեծ պատ Սիրիական հարցի ու (Թեհրանի) միջուկային ծրագրի միջև:
Նրանք չեն կարող ասել, որ մենք համաձայն ենք սիրիական խնդրի լուծմանը, եթե դուք մեղմացնենք միջուկային զենքի վերաբերյալ դիրքորոշումը: Ո՛չ, դրանք երկու տարբեր բաներ են»:
Ժնևում նախորդ հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսի 30-ին: