Վրաստանը չէր կարող խուսափել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից. Մեթյու Բրայզա

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Վրաստանը չէր կարող խուսափել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից.

«Այնտեղ (Ռուսաստանում) արդեն իսկ ընդունել էին պատերազմ սկսելու որոշում: Վրաստանը ոչինչ չէր կարող անել՝ դրանից խուսափելու համար: Սաակաշվիլիին տապալել չկարողացան, իսկ օկուպացիան ստեղծեց բազմաթիվ խնդիրներ: Աբխազներին դուր չի գալիս, որ նրանք դարձան Ռուսաստանի մի մասը: Հարավային Օսիայում տեղի է ունենում նույնը:

Իմ կարծիքով՝ Ռուսաստանը հասավ իր ռազմավարական նպատակին՝ խանգարել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: 2008 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի հանդիպումներից մեկում ես Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին ասացի, որ ռուսները մտադիր են անել ինչ-որ բան, և մենք կարող ենք կանգնեցնել նրանց:

Ասացի, որ Վրաստանին տան որևէ կոնկրետ ուղղություն՝ բացի ուժի չկիրառման մասին  մշտական հայտարարությունները կրկնելուց, գործարկել դիվանագիտական գործընթացներ, որոնք աբխազներին նույնպես կներառեին գործընթացի մեջ: Մեր եվրոպացի գործընկերները պատրաստ չէին Վրաստանին տալ այն երաշխիքները, որոնց սպասում էր Թբիլիսին:

Մինչև մայիս Վաշինգտոնը նույնպես պատրաստ չէր տրամադրել այդ երաշխիքները: Պետք է նշել, որ ինչպես նախագահ Քլինթոնը, այնպես էլ նախագահ Բուշը շատ են սիրել այդ փոքրիկ երկիր, որը փորձում էր հասնել անկախության: Մենք հիանալի գիտեինք, որ Մոսկվան չէր ցանկանում ո՛չ Վրաստանի անկախությունը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին նրա անդամակցելը»:

Տեսանյութեր

Լրահոս