Մոսկվան և Բաքուն պետք է համաձայնեցված դիրքորոշումներ մշակեն տնտեսական հարցերի շուրջ. Դմիտրի Մեդվեդև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Մոսկվան և Բաքուն պետք է մշակեն համաձայնեցված դիրքորոշումներ տնտեսական հարցերի, այդ թվում նաև էներգետիկ ոլորտի շուրջ.

«Մենք գործընկերներ ենք և մեր համագործակցությունը զարգացնում ենք բոլոր հնարավորություններով: Այդպես եղել է, այդպես կա և կարծում եմ, որ կլինի: Դա արտացոլվում է մեր համագործակցության գործնականում բոլոր ասպեկտներում:

Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն համագործակցության առաջնահերթություններ՝ ներառյալ էներգետիկան: Ադրբեջանը նոււնպես էներգետիկ խոշոր խաղացող է, և ինձ թվում է, որ մեզ համար շատ կարևոր է մի ամբողջ շարք հարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշումներ մշակելը:

Կողմերն ինչ-որ պահերի կլինեն մրցակիցներ, ինչը, ելնելով միջազգային պրակտիկայից, նորմալ է: Սակայն ես կարծում եմ, որ մենք կկարողանանք պայմանավորվել: Ամեն դեպքում Ռուսաստանի կառավարությունն անելու է իրենից կախված ամեն ինչ: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կվարվի նույն կերպ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30