
Այսօր գիշերը քաղաքապետարանի դիմաց «Զիլ» մակնիշի մեքենան դանդաղեցրել է ընթացքը և hարվածել ակտիվիստների մեքենաներին

«Այսօր գիշերը քաղաքապետարանի դիմացի փողոցով անցնելիս «Զիլ» մակնիշի մեքենան դանդաղեցրել է ընթացքը և հարվածել իմ և Վահագնի մեքենային: Բարեբախտաբար այդ պահին մեքենայի մեջ ոչ ոք չի եղել, սակայն մեքենաները վնասվել են: Պետք է նշեմ, որ փողոցը ազատ էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Կարեն Հարությունյանը և հավելել, որ դեպքից հետո իրենց մեքենաները «Զիլ» մեքենայի հետ տարվել են տուգանային հրապարակ, և մինչև հետաքննությունը չավարտվի, դրանք չէին վերադարձվի:
Վահագն Մինասյանը ԳԱԼԱ– ին պատմել է, որ մեքենաները տանելուց հետո իրենք մնացել են Սուրեն Սահակյանի և ոստիկանական մեքենայի մեջ:
«Երբ մեր մեքենաները տարան, անձրև էր գալիս. մենք փորձեցինք անձրևանոցը բացել, սակայն ասացին, որ չի թույլատրվում: Մենք էլ ասացինք` այդ դեպքում ձեր մեքենան տրամադրեք, ոստիկանը իր վերադասին զեկուցեց և մեքենա տրամադրեց մեզ»,- պատմել է Վահագն Մինասյանը և միանշանակ վստահեցրել, որ սա իրենց ճնշելու և շարժումը կասեցնելու հերթական ձախողված փորձն էր Տարոն Մարգարյանի կողմից:
Մանրամասները այստեղ՝