
ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությանն երկիր չթողնելու Ադրբեջանի կառավարության որոշումը հարցեր է առաջացնում. Թոմաս Մելիա

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային հարցերով փոխօգնական Թոմաս Մելիան անդրադարձել է իր Բաքու կատարելիք այցի չեղյալ հայտարարման պատճառներին.
«ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրբեջանի իշխանություններն առարկություններ ունեին՝ կապված մեր պատվիրակության կազմի հետ, որը պլանավորել էր այս շաբաթ այցելել Բաքու: Այդ պատճառով էլ չկայացավ այցը:
Մեր պատվիրակությանը ներս չթողնելու մասին Ադրբեջանի կառավարության որոշումը հարցեր է առաջացնում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ տիրող մթնոլորտի մասին: Եվ այնուամենայնիվ, մենք երկրի իշխանություններին կոչ ենք անում անցկացնել ազատ ու ազնիվ ընտրություններ, որոնք կարտացոլեն ժողովրդի կամքը:
Մենք Ադրբեջանի իշխանություններին նաև կոչ ենք անում հարգել ազատ արտահայտնվելն ու ազատ հանրահավաքներ անցկացնելը, պահպանել իրենքի գերակայությունը մինչև նախագահական ընտրությունները, դրանց ընթացքում և դրանցից հետո:
Մենք նաև կոչ ենք անում ապահովել ընտրություններում տեղի ու միջազգային դիտորդների կարևոր աշխատանքը»: