Թուրքական ոստիկանությունը գնել է ամերիկյան արտադրության 100 էլեկտրոշոկ-ատրճանակ
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը գնել է ամերիկյան արտադրության 100 էլեկտրոշոկ-ատրճանակ, որոնք նախևառաջ փորձարկվելու են Անկարայում ու Ստամբուլում:
Ոստիկաններին նախ սովորեցնելու են դրանցից օգտվելու կարգը, ինչից հետո նախատեսվում է որոշակի իրավիճակներում դրանք կիրառել ցուցարարների նկատմամբ: Եթե փորձը պսակվի հաջողությամբ, ապա էլեկտրոշոկը կընդգրկվի ոստիկանության անվտանգության գույքում:
Դրանք հանձնվելու են հասարակական կարգ պահպանող ոստիկաններին և չեն կիրառվելու «հասարակական միջոցառումների» ժամանակ: Էլեկտրոշոկն ունակ է 5-15 վայրկյանում 2-3 րոպեով ուշաթափ անել մարդուն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրքական կողմը պատվիրել էր էլեկտրոշոկով ջրցան մեքենաներ, ինչպես նաև սկսել է ցուցարարների դեմ կիրառել արցունքաբեր փոշի: