
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Թուրգութ Օզալի կնոջ հանդեպ

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել հետաքննել Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի մահվան մեջ նրա կին Սեմրա Օզալի մասնակցության հարցը:
Սրանից առաջ Օզալի թունավորման գործով գլխավոր ամբաստանյալ պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսոզը Սեմրա Օզալին մեղադրել է իր ամուսնուն թունավորելուն մասնակցություն ունենալու մեջ: Դատախազության կողմից այդ մեղադրանքն ընդունելու դեպքում քրեական գործ կհարուցվի Սեմրա Օզալի նկատմամբ:
Միևնույն ժամանակ դատարանը Լևենթ Էրսոզի գործի քննումը հետաձգել է դեկտեմբերի 9-ին: Էրսոզը «Էրգենեքոն» գործ շրջանակներում արդեն իսկ դատապարտվել է 22 տարի և 6 ամիս ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու համար: