Բաժիններ՝

Թուրգութ Օզալի թունավորման գործով դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանում այսօր մեկնարկել է Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի թունավորման գործով դատավարությունը:

Նախագահի դեմ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող բրիգադի պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսոզին սպառնում է ցմահ ազատազրկում: Դատական նիստի ժամանակ Էրսոզի փաստավանը պահանջել է դատավարության շրջանակներում որպես կասկածյալ ներառել Թուրգութ Օզալի կնոջը՝ Սեմրա Օզալին, ինչը հարուցել է վերջինիս որդի Ահմեթ Օզալի զայրույթը:

Տվյալ հարցում որոշում ընդունելու համար դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը: Հետաքննության տվյալներով՝ հենց գեներալ Էրսոզն է կազմակերպել նախագահին թունավորելը: Թուրգութ Օզալն անսպասելիորեն մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ թյուրքալեզու 5 երկրներ կատարած 12-օրյա այցից հետո: 2012 թվականին նրա արտաշիրմման ժամանակ վերցված նմուշների փորձաքննության արդյունքները վկայել էին թույնի մեծ առկայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս