
Ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը կրել է հերթական կորուստը: Սեպտեմբերի 13-ի առավոտյան հրաձգային զենքից արձակած կրակոցից զոհվել է 1994 թվականին ծնված զինծառայող Անար Ասքերլին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանի զորամասերից մեկում: Մանրամասները պարզվում են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ այս տարի Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտի կորուստները կազմել են 64 մարդ, որից 55-ը ոչ մարտական կորուստներ են: