Ամերիկացի համանախագահը մեկնեց Ղարաբաղ

Միացյալ Նահանգներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, կշարունակի իր հանդիպումները և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սեպտեմբերի  10-12-ը Երևան կատարած այցի ժամանակ, ինչպես նշված է հաղորդագրությունում, դեսպան Ուորլիքը քննարկել է խաղաղության գործընթացը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և անվտանգության հետ կապված իրավիճակը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների ցանկությունը օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և  պատրաստակամությունը աշխատել Ռուսաստանյան Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես  ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների», – փոխանցել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30