Անվիճելի է, որ 2008 թվականին Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել Վրաստանի նկատմամբ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էստոնացի լրագրողների հետ զրույցում ևս մեկ իր դիրքորոշումն է հայտնել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ՝ այն որակելով որպես Ռուսաստանի իրականացրած «ագրեսիա» և «բռնի գործողություն».

«Անվիճելի է, որ դա Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիա, բռնի գործողություն էր: Այդ գործողությունների հետևանքը դարձավ Վրաստանի ինքնիշխան տարածքների օկուպացումը, ինչին չկա որևէ արդարացում:

Ռուսաստանի հետ պատերազմից կարելի էր խուսափել, եթե Սաակաշվիլին գործեր մտածված կերպ: Դժբախտաբար, նա թույլ է տվել աններելի սխալ, ինչն էլ հանգեցրել է նման արդյունքի»:

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Էստոնիային՝ պատերազմի ժամանակ Վրաստանին աջակցելու համար. «Վրաստանը կապացուցի, որ նա եվրոպական երկիր է: Վրաստանը կդառնա ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ: Դա մեր ռազմավարական ընտրությունն է, որը կատարել է վրաց ժողովուրդը: Մենք չենք շեղվի մեր ընտրած ուղղուց»:

Տեսանյութեր

Լրահոս